Դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը լուրջ վնաս է հասցնում միջազգային անվտանգությանը և համաշխարհային կայունության համակարգին

ՆԱՏՕ-ի ղեկավարները, խախտելով Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանավորվածությունը, շարունակում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը երբեք Ռուսաստանին սարսափ չի պատճառել, սակայն լուրջ վնաս է հասցնում միջազգային անվտանգությանը և համաշխարհային կայունության համակարգին»: Այս մասին տեղեկացրել է «Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Չնայած Ռուսաստանի հետ պայմանավորվածությանը, ՆԱՏՕ-ի ղեկավարները, շարունակելով այդ ռազմական բլոկի ընդլայնումը դեպի արևելք, միջազգային հանրությանը մտահոգություն են պատճառում»,- ասել է Զախարովան:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «Նման մոտեցման հետևանքների պատասխանատվությունը կրում են ոչ միայն ՆԱՏՕ-ի ղեկավարները, այլև արևմտյան այն երկրները, որոնք պաշտպանում են այդ քաղաքականությունը: