Արևմուտքը Սիրիայում խոշոր սադրանք է նախապատրաստում, Ֆրանսիան օգնում է ահաբեկիչներին քիմիական զենք կիրառելու

Ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հղում կատարելով Սիրիայի բանակի հրամանատարներին, այսօր տեղեկացրել է, որ ֆրանսիացի փորձագետները օգնում են ահաբեկիչներին՝ Սիրիայում քիմիական զենք կիրառելու համար։

Ըստ «Սպուտնիկ»-ի հաղորդման, ֆրանսիացի փորձագետներն օգնում են ահաբեկիչներին՝ որոշ տեսակի հրթիռներ քիմիական մարտագլխիկներ կրելուն հարմարեցնելու գործում։ Հաղորդման համաձայն, այդ հրթիռները հանձնվել են վերջերս Իդլիբ ժամանած ֆրանսիացի փորձագետներին, որպեսզի նրանք այդ հրթիռները պատրաստեն քիմիական մարտագլխիկներ կրելու համար:

Դատելով ամենից, Արևմուտքը Սիրայում, ավելի որոշակի՝ Իդլիբում խոշոր սադրանք է նախապատրաստում, որը, որպես ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Սիրայի վրա աննախադեպ հարձակման ու մեծ պատերազմի առիթ, կիրականացվի, եթե Սիրիայի բանակն իր դաշնակիցների (Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլա»-ի) հետ սկսի ահաբեկիչներից Իդլիբի ազատագրումը։