Ադրբեջանը ոռնում է Արցախի նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի ցավից

Ադրբեջանը ոռնում է Արցախի նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի ցավից, ու հիմա էլ Ֆրանսիային է մեղադրում, այն էլ՝ միջազգային իրավունքներն անարգելու մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության երեկվա հաղորդագրության մեջ նշված է. «Ֆրանսիայի այդ քայլը լուրջ հարված է հասցնում Ադրբեջանում այդ երկրի դիրքին, որովհետև ապօրինի պետության պրոպագանդայի համար Ֆրանսիայի կողմից առիթ ստեղծելը կասկածներ է առաջացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի՝ ֆրանսիայի անկողմնակալ դիրքորոշման կապակցությամբ»:

Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ հաղորդագրություն տարածելով, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ նրա այցը Փարիզ հակասում է Բաքվի ու Փարիզի միջև կնքված համաձայնագրերին: