Լուրեր Լեհաստանից. «Հայերը Լեհաստանում ծառայության մեջ» ցուցահանդեսը Կրակովում

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկում է արդեն ավանդական դարձած «Հայերը Լեհաստանում ծառայության մեջ» (լեհ. Ormianie w służbie Rzeczypospolitej) ցուցահանդեսը: Ինչպես միշտ, ցուցահանդեսի կազմակերպիչը Լեհաստանի Հայկական Հիմնադրամն է (լեհ. Fundacja Ormiańska): Բացման արարողությանից հետո զեկույցներով հանդես կգան բանախոսներ Քրիստոֆ Յաբլօնկան, դոկտոր Ռենատա Մազուռ-Կռոլը և Մարտա Աքսենտովիչ-Պողոսեվիչը: Կցուցադրվի նաև «Արյունով հայ եմ, ոգով ու համոզմունքներով՝ լեհ …» Վալերիյան Թումանովիչ» Ժոլնիերզ Ուիքլետի վավերագրական ֆիլմը: Ցուցահանդեսի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին:

Այսպիսի բովանդակությամբ ցուցահանդես առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում Կրակովում: «Զբիգնեւ Հերբերտ, Եժի Կավալերովիչ, արքեպիսկոպոս Ժոզեֆ Թեոդորովիչ, նկարիչ Թեոդոր Աքսենտովիչ, քահանա Տադեուշ Իսակովիչ Զալեսկի – ի՞նչն է կապում իրենց: Հայկական ծագումը: Հայերն ապրում են Լեհաստանում 650 տարի, կերտում են մեր պատմությունը: «Հայերը Լեհաստանում ծառայության մեջ» ցուցահանդեսն է, որը կարելի է տեսնել բանակի թանգարանում» այսպիսի գրառում կարելի էր տեսնել 2017 թ. մարտի 10-ին բանակի թանգարանում (լեհ. Muzeum Armii Krajowej im. gen. Emila Fieldorfa “Nila” w Krakowie), նույնանուն ցուցահանդեսի բացմանը նվիրված պաստառում:

Պետք է նշել, որ այսօրինակ ցուցահանդեսներ կազմակերպվել են ոչ միայն Կրակովում: Օրինակ, Վարշավայում այն 2015 թ. նոյեմբերի 13-ին կազմակերպվել է Լեհաստանի բանակի թանգարանում (լեհ. Muzeum Wojska Polskiego w Warszawie), իսկ 2016 թ. մարտի 3-ին՝ Բանակի կենտրոնական գրադարանում (լեհ. Centralna Biblioteka Wojskowa im. Marszałka Józefa Piłsudskiego w Warszawie): Ի դեպ, 2016 թ. սեպտեմբերի 28-ին ցուցահանդեսը հյուրընկալվել է Բեյրութի «Դեմիրճյան» Կոնգրեսի կենտրոնում:

 

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)