Իսրայելի հարձակումները սադրանք են․ ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը

Իսրայելի սիոնիստական վարչակարգի կործանիչները շարունակում են ռմբակոծել Գազայի գոտու տարբեր շրջաններ, ինչի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ երեկոյան մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Գազայի գոտու դեմ Իսրայելի հարձակումները սադրանք են, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հավաստիացրել է, որ այդ տարածաշրջանում նոր պատերազմն աղետալի է լինելու:

Նույն ժամանակ Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին դատապարտելով Գազայի գոտու դեմ Իսրայելի հարձակումները, Իսրայելի սիոնիստական վարչակարգի իրականացրած հիշյալ հարձակումները որակել է որպես պետական ահաբեկչության վառ օրինակ: Նա նշել է, որ Երուսաղեմը զավթող ռեժիմը ԱՄՆ-ի կառավարության հովանավորությամբ և տարածաշրջանի որոշ երկրների ընկերակցությամբ շարունակում է իրագործել ոճրագործության, ահաբեկման ու բռնազավթման սցենարը:

Կիրակի երեկոյան Սիոնիստական ռեժիմը հարձակումների նոր փուլ է սկսել Գազայի գոտու դեմ, որոնց հետևանքով զոհվել են առնվազն տասը պաղեստինցիներ: