Լուրեր Ֆրանսիաից. «Հայկական շաբաթ» Լիոնում

Երեկվանից Ֆրանսիաի Լիոն քաղաքում մեկնարկել է «Հայկական շաբաթ» միջոցառումների շարք՝ նվիրված Սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակին: «Հայկական շաբաթ» նախագծի հեղինակներն են Սենթ Էքզյուպերի լիցեյի աշխարհագրության պատմության դասախոս պրոֆեսորները և «Հայկական Հիշողության Ազգային Կենտրոն» (ֆր. Centre National de la Mémoire Arménienne) հասարակական կազմակերպության մշակութային համակարգող Դանիել Մկրտիչեանը:

«Հայկական շաբաթ» նախագիծը մեկնարկել է Լիոնի 4-րդ Կրուա-Ռուսե   թաղամասում: Հարուստ ծրագրի շրջանակում տեղի կունենան ցուցահանդեսներ, կինոժապավենների ցուցադրություններ և քննարկումներ: Օրինակ, «Ciné Méliès»-ում նոյեմբերի 14-ին կցուցադրվի Ռոբերտ Գուդիգյանի «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմը, իսկ ամսի 15-ին՝ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը:

Այսօր տեղի կունենա կլոր սեղան՝ «Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները» թեմայով, որտեղ ներկա կլինեն նաեւ Վինսենտ Դեկլերը, Իվ Թերնոն և Ժան-Պիեռ Քավալին: «Հայկական շաբաթ»-ը կավարտվի նոյեմբերի 16-ին ընկերության նստավայրի դահլիճում ժողովրդական էպոսի ներկայացմամբ:

 

Հեղինակ՝ Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)