Եվրոպան միջուկային մղձավանջների կրկնության առջև․ Ռուսաստանի մշտական ներկայացուցչի նախազգուշացումը

ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Եվրոպան ստիպված կլինի «առնչվել այն մղձավանջների հետ», որոնք հետապնդել են նրան մի քանի տասնամյակ առաջ, եթե վճռական դիրքորոշում չդրսևորի միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագիրը (ՄՓՀՀՊ) պահպանելու ուղղությամբ։
ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ամերիկյան կողմի ծրագրերը «նեղացնում են այն շրջանակները, որոնք տասնամյակներ շարունակ հիմքն էին ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման, իմա՝ սպառազինությունների վերահսկման»,- հայտարարել է Վլադիմիր Չիժովը, ելույթ ունենալով Կիպրոսում տեղի ունեցած կոնֆերանսում։ Նրա խոսքերը բերված են Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության կայքի հաղորդագրությունում։
«Եվրոպան, որ բոլորից շատ շահեց միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացումից, անխուսափելիորեն կառնչվի այն մղձավանջների հետ, որոնք հետապնդել են նրան երեք տասնամյակ շարունակ»,- ասել է Չիժովը, նշելով, որ չեղարկել նման սցենարը կարող է միայն Եվրոպայի վճռական դիրքորոշումն այդ հարցում։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ս․ թ․ հոկտեմբերին հայտարարեց ՄՓՀՀ պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին։