Երկիրը կազմաքանդված է, իսկ արտասահմանյան կենտրոնների սնուցյալները տոնում են․․․

Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ մեր խորհրդարանի լուծարում իրավունքի ուժով։ Եվ հենց նույն օրն էլ Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ հավաքված մարդիկ իրենց բողոքն արտահայտեցին Փաշինյանի իշխանության օրոք ծաղկող ամեն տեսակի ԼԳԲՏ-ների դեմ։ Խորապես խորհրդանշական է, որ Փաշինյանի կուսակցության հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են երկու օտարերկրյա քաղաքացիներ՝ ոմն Լարա Ահարոնյան և Մարո Մաթոսյան, որոնք ԼԳԲՏ հանրության շահերի և «իրավունքների» կարկառուն պաշտպաններ են։

Հայաստանի և սփյուռքի մի շարք ԶԼՄ-ներ 2018թ․ապրիլից սկսած, զարմանքով նշում էին, որ տխրահռչակ Սորոսի հիմնադրամի սնուցյալ տիկնայք հանդես են գալիս, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի հարազատ կուսակցության խնամակալների դերում։  Կարծում եմ, ազգային արժեքների և ավանդույթների նկատմամբ ավելի մեծ դավաճանություն ընդհանրապես չի կարող լինել։ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանի հավաստմամբ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն (նախագահ՝ Լարա Ահարոնյան) Սորոսի հիմնադրամից ստացել է 183 765 դոլար, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն (նախագահ՝ Մարո Մաթոսյան)՝ 50 000 դոլար։ Դեռևս ապրիլին «Հայկական ավանդական արժեքների և ազգային անվտանգության պաշտպանության» շարժման ակտիվիստ Արմինե Սահակյանը տագնապահար ահազանգում էր, որ դրանք Սորոսի հիմնադրամից և այլ աղբյուրներից բազմաթիվ գրանտներ ստացող «իրավապաշտպան» հանրություններ են, որոնք Հայաստանի տարածքում քարոզում են արմատական ֆեմինիզմ, ԼԳԲՏ, սեքս լուսավորություն դպրոցներում, աղանդավորություն և, որ ամենավտանգավորն է մեր երկրի համար, քարոզչություն ընդդեմ բանակի։ Այդ կազմակերպությունները շատ են, աշխատում են փոխպայմանավորված, բայց Նիկոլ Փաշինյանի հարազատ կուսակցության հետ անմիջական կապ ունեն՝«Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունը՝ Կանադայի քաղաքացի Լարա Ահարոնյանի գլխավորությամբ, և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն՝ ԱՄՆ քաղաքացի Մարո Մաթոսյանի գլխավորությամբ Նրանք, ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագիր» (ՔՊ) կուսակցության Հոգաբարձուների խորհրդի անդամ են։

Իհարկե, նման հոգաբարձուներ ունեցող կուսակցության՝ Հայաստանում գրանցումը, դրան «գործունեության արտոնագիր» տալը լուրջ քննության առարկա պետք է դառնան, ինչը ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարության ու նախկին իշխանությունների օրոք, ցավոք, չի արվել։ Հայաստանի հանգամանալից նախապատրաստումը Եվրամիության ռելսերին փոխադրվելուն՝ ենթադրում էր ազգային օրենսդրության ոչնչացում՝ հօգուտ չարաբաստիկ եվրամիութենական չափանիշների ներդրման։ Նույնիսկ ամեն տեսակի «վենետիկյան հանձնաժողովների» ներկայացուցիչներ դեռևս 2013 թվականին անցկացնելով նախապատրաստվող սահմանադրական բարեփոխման փորձաքննություն, տարածում էին ձեռքերն ու ռոբոտների կամ զոմբիների պես միայն կրկնում․ «Այդպիսիք են այսօր եվրաչափանիշները»։ Դեռ մի բան էլ «խորհուրդ տվեցին» ՀՀԿ գործիչներին. «Դե, այնքան էլ մի բացառեք միասեռ ամուսնությունների հնարավորությունն օրենսդրության մեջ…»։ Քանի՞սն է, որ հիշում է ողջ այդ կեղտը՝ այդ թվում նաև՝ 2015 թվականի «անհասկանալի» սահմանադրական հանրաքվեն։ Իսկ, այ, ես ամեն ինչ հիշում եմ…

Խնդիրը, սակայն, միայն այն չէ, որ ՀՀԿ-ն հենց իր ձեռքով, ըստ էության, դեպի իշխանություն թողեց բացահայտ ապակառուցողական և ապազգային ուժերի, որոնք կառավարվում են (իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը և «օրիորդ պարացնում»…) ոչ հայկական քայքայիչ շրջանակների կողմից։ Խնդիրը նաև այն չէ, որ մեզ պարտադրված են եվրամիութենական չափանիշներ։ Նախկինում ոչ ոք իշխանության կազմում հայտնվելուց հետո ի ցույց չէր դնում իր պատկանելությունը կրոնական աղանդներին։ Այդ թվում նաև՝ ամբողջատիրական (տոտալիտար), որոնք նույնիսկ ԵՄ անդամ մի շարք  երկրներում արգելված են։ Այսօր սովորական երևույթ է դառնում կառավարական պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց ինքնաբացահայտումը կամ նույնիսկ պարծենալը նրանով, որ իրենք աղանդների անդամներ են, մասնավորապես՝ «Կյանքի խոսք» աղանդի։

Այս տարվա սեպտեմբերի վերջին «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն ահազանգում էր. «Մեր ամենաթույլ օղակներից մեկը տեղեկացվածության բացակայությունն է։ 2003 թվականից ի վեր ես ուշադիր ուսումնասիրում եմ հասարակական ու կրոնական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում։ Դրանց զգալի մասը կիսալրտեսական կառույցներ են։ Օրինակ, հենց նույն մորմոններին հիանալի օգտագործում են հետախուզական բոլոր ծառայությունները… Նրանց ամենուր գրկաբաց են ընդունում։ Նրանք սովորում և լավ տիրապետում են հայերենին, ուսումնասիրում մեր ավանդույթներն ու ներգրվում դրանց մեջ, տեղեկացված են այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում… Մեկ այլ նրբերանգ… ցավոք, մեզանում կա մարդկանց մեծ բանակ, որոնք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ չեն։ Այդպիսիք 350 հազար են։ Եվ այդ մարդիկ կարող են լինել խորհրդարանում, իշխանության մեջ, որտեղ ասես, կարող են մասնակցել քաղաքական գործընթացներին…»։

Ես չեմ մեղադրում ՀՀԿ-ին, թե լինելով իշխանության ղեկին, նա Հայաստան «բերեց» աղանդավորներին։ Բարեբախտաբար, մեր երկրում դեռ շատ-շատերն են հիշում, որ հենց նույն մորմոնների և քայքայիչ, ամբողջատիրական այլ աղանդների առջև «դռները բացեցին» ՀՀՇ-ի ռեժիմը և նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը։ Հենց նրա իշխանության օրոք մեր երկրում հանկարծակի, անձրևից հետո աճող սնկերի նման հայտնվեցին, սկսեցին բազմանալ եհովականները, մորմոնները և ուրիշներ։ Բայց ես (և ոչ միայն․․․) մեղադրում եմ ՀՀԿ-ին, որ լինելով իշխանություն, իրենց անգործությամբ նպաստեցին այն բանին, որ հատկապես առաջիկայում իշխանության տարբեր օղակներում աղանդավորներն են կառավարելու մեր ավանդական, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հայ հավատացյալներին։ Ոչ ոք այդ մասին չի՞ մտահոգվում․․․ Այո, բոլորը նայում են «ընտրություններին» ու մնացյալ զառանցանքին․․․ Եվ շատ իզուր։ Մտամու՛խ եղեք․ ագրեսիվ, ոգով ոչ հայ փոքրամասնությունը պատրաստվում է կառավարել մեզ։ Մեզ՝ այսինքն՝ մեծամասնությանը։

Փաշինյանի կադրային քաղաքականության արդյունքում Հայաստանում ոտնահարվում է ցանկացած ժողովրդավարության գլխավոր սկզբունքը՝ փոքրամասնությունն իրավունք չունի կառավարել մեծամասնությանը։ Եթե չեք հավատում իմ ասածին, ապա ճշտեք ժողովրդավարության վերաբերյալ դասական աղբյուրներում։

 

Սերգեյ Շաքարյանց