Հայտնի է դարձել փորձարկումների ժամանակ «Авангард»-ի արագությունը

«Авангард» հրթիռային համակարգի բլոկը 27 Мах (1 Մաքսը = 1 ձայնային արագության = 1238 կմ/ժ) արագություն է զարգացրել։ Այդ մասին դեկտեմբերի 27-ին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը․ «Նման արագության պայմաններում ոչ մի հրթիռ գործնականում նրան խփել չի կարող․․․ Անհնար է կանխատեսել, թե որտեղ կլինի «Авангард»-ը ժամանակի հաջորդ պահին»։

Նա կարող է մանևրել ինչպես իր ուղղությամբ, այնպես էլ տանգաժով։ Դրանում է նրա սկզբունքային տարբերությունն իր նախորդներից, մեջբերելով Բորիսովի խոսքերը, հայտնել է է ТАСС-ը

Դեկտեմբերի 26-ին ՌԴ ՊՆ-ն հիպերձայնային սավառնող մարտական թևավոր բլոկով (այն ունակ է միջուկային մարտալիցքը հասցնել թիրախին) «Авангард» համակարգի հաջող փորձարկումներ է անցկացրել։ Ռուսաստանի հարավ-արևմուտքից արձակված հրթիռը խփել է Հեռավոր Արևելքում գտնվող Կամչատկայի երկրամասի «Կուրա» հրաձգարանի պայմանական թիրախին։ Փորձարկումներին Մոսկվայում գտնվող մի շենքում էկրանների վրա հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հայտնել է, որ հիպերձայնային հրթիռային նոր համակարգը 2019թ․ ներառվելու է Ռուսաստանի սպառազինության կազմում։ Նկատի ունենալով «Авангард» հրթիռային համակարգը, Պուտինն ասել է․ «Նման համակարգի տեղադրումը նշանակում է, որ Ռուսաստանը ռազմավարական բնույթի նոր զենք ունի»:

Ռուսաստանի բանակը հայտարարել է, որ «Авангард» հրթիռային համակարգը բարձր մանևրունակություն ունի, ինչը  նրան թույլատրում է դյուրությամբ շրջանցել հակառակորդի հակահրթիռային համակարգերը: