Փախցրած ավտոմեքենայով վթարի են ենթարկվել. 2 զոհ, 3 վիրավոր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Դեկտեմբերի 26-ին, ժամը 23։30-ին Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի 50-ամյա վարորդ Էդվարդ Քոչարյանը և 43-ամյա ուղևոր Նվեր Մելքոնյանը տեղում մահացել են, իսկ նույն մեքենայի 42-ամյա ուղևորուհին և «Լեքսուս»-ից դուրս բերված 2 տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Տեղեկացնելով այս մասին, ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 00։20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Լենինգրադյան փողոցից փախցրել են իր ավտոմեքենան:
Ահազանգով մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 23։30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 31/1 հասցեի մոտից փախցրել են ոստիկանություն դիմած տղամարդու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան և վթարի ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն: