Ռուսաստանը հրաժարվել է դոլարային հաշվարկներից

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը РБК-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ խոշոր առևտրային գործարքներում Ռուսաստանը դադարեցնում է դոլարային հաշվարկներ օգտագործելը․ օրինակ, С-400 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման դիմաց վճարվելու է ռուբլիներով կամ գնորդ երկրների ազգային արժույթով։ Մասնավորապես, այդպես են վճարում Հնդկաստանը, Չինաստանն ու Թուրքիան։

Հնդկաստանի հետ այս տարվա հոկտեմբերի սկզբին կնքվել է 5 միլիարդանոց պայմանագիր, որով նա կստանա С-400-ների 5 դիվիզիոն։ 2017 թ դեկտեմբերին ստորագրված պայմանագրով Թուրքիան 2,5 միլիարդով կստանա 4 դիվիզիոն։ Չինաստանը 6 դիվիզիոն կստանա մոտ 3 մլրդ դոլարով։

Մանտուրովը ճշտել է, որ 90-ականների բարտերային սխեմաները, երբ «ձեռնարկությունների հետ կարելի էր հաշիվները փակել չինական տուշոնկաներով կամ բաճկոններով», իհարկե, էլ չեն օգտագործվում։

Դրանից առաջ հաղորդում էին, որ Ռուսաստանն ու Չինաստանը ազգային արժույթներով փոխհաշվարկների համաձայնագիր են պատրաստում։ ВЭБ-ի նախագահ Իգոր Շուվալովի խոսքերով, փաստաթուղթը կարող են ստորագրել արդեն տարվա վերջին։