«Ռոսկոսմոսը» պատմել է, թե երբ կայրվի Երկիրը (տեսանյութ)

«Ռոսկոսմոս»-ի հեռուստաստուդիան YouTube-ում «Երբ կայրվի Երկիրը» տեսահոլովակ է տեղադրել, որում պատմում է Արեգակի և Արեգակնային համակարգի մոլորակների ճակատագրի մասին։

Ասվում է, որ ջրածնի մեծ մասի այրումից հետո Արեգակը կսկսի նոր ուժով այրվել։ Աստղի պայծառությունը կուժգնանա հազարավոր անգամներ, և այն կայրի իրեն մոտ գտնվող մոլորակների մակերևույթը, այդ թվում՝ Երկրի։

«Տիեզերական տեսանկյունից մենք առնվազն միլիարդ տարի ունենք, մինչև Արեգակը դառնա չափազանց ուժեղ աղբյուր և, առանց որևէ մարդկային ազդեցության, Երկրի վրա սկսվի անշրջելի ջերմոցային էֆեկտը»,- ասել է ՌԱԱ պրոֆեսոր, Մոսկվայի պետական համալսարանի Պետական աստղագիտական ինստիտուտի առաջատար մասնագետ Սերգեյ Պոպովը։