Գաղտնի բազայի մոտ «անբնական կլոր փոս» են հայտնաբերել (տեսանյութ)

«Google Maps»-ի լուսանկարներում նորից ինչ-որ տարօրինակ բան են հայտնաբերել։ «YouTube»-ի «Thirdphaseofmoon» կայքում, որը մասնագիտացած է պարանորմալ երևույթների հրապարակման գործում, տեղադրել են «Google Maps»-ի հայտնաբերած անսովոր օբյեկտը, որը գտել են Նևադայի նահանգի հանրահայտ 51-րդ գոտու մոտերքում։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի այդ գաղտնի ռազմահանգրվանում ավիացիայի ոլորտին առնչվող փորձարկումներ են անցկացնում։

Այլմոլորակային քաղաքակրթություններ որոնողներն ու կոնսպիրոլոգները հավատում են, որ 51-րդ գոտում այլմոլորակայինների են ուսումնասիրում և վրաները փորձեր անցկացնում։ Այդ պատճառով մոտերքում հայտնաբերված ցանկացած օբյեկտի վերագրում են անսովոր հատկանիշներ ու գործառույթներ։ Այս անգամ «Google Earth»-ից արված լուսանկարի վրա կլոր փոս են հայտնաբերել, որից խողովակ է դուրս ցցված։

Տեսահոլովակով դժվար է միանշանակ եզրակացնել, թե անսովոր փոսն ինչ է իրենից ներկայացնում։ Ավելի շատ նման է շինարարական փոսի։ Բայց մեկնաբաններին պարզ վարկածը չի բավարարում։

Ամենատարածված վարկածն այն է, որ դա միջուկային զենքի փորձարկումից հետո մնացած ձագարափոս է, ինչը, սակայն, դատելով փոսի պատկերից, հեռու է իրականությունից։ Մեկնաբաններից մեկը նույնիսկ առաջարկել է արշավախումբ ուղարկել Նևադա՝ տեղում ամեն ինչ պարզելու համար։