Ուկրաինան զորքեր է տեղափոխում դեպի Ազովի և Սև ծովեր

Դոնեցկի մարզի՝ ուկրաինական իշխանությունների ենթակայության տակ գտնվող տարածքի զորամաս այցելության ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դեսանտա-գրոհային զորքեր է փոխադրում դեպի Ազովի և Սև ծովեր։ Նա հավելել է, որ զինված ուժերի զորամասերը «կտրուկ ուժեղացրել են» մարտական պատրաստվածությունը շնորհիվ Պետական սահմանապահ ծառայության, Ազգային գվարդիայի, Ազգային ոստիկանության և Անվտանգության ծառայության ստորաբաժանումների ներգրավման, որոնք անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության։

Բացի դրանից, այն մարզերում, ուր ռազմական դրություն է մտցված, ստեղծվել են պաշտպանության խորհուրդներ։

Նոյեմբերի վերջին Պորոշենկոյի նախաձեռնությամբ 10 տարածքներում 30 օրով ռազմական դրություն էր մտցվել, որի ժամկետը լրանում է դեկտեմբերի 25-ին։ Պատրվակ ծառայեց Ուկրաինայի ՌԾՈՒ-ի երեք նավերի սադրանքը, որոնք ներխուժել էին Սև ծովում Ռուսաստանի պատմական ջրային տարածքները։

Հիմա նավերը կալանված են, իսկ որոշ նավաստիներ գտնվում են Մոսկվայի «Լեֆորտովո» բանտում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովն օրերս նշել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի վերջին Ռուսաստանի սահմանի վրա սադրանք է նախապատրաստում։