Մեծ զարմանքով և զայրութով տեղեկացա, որ մահացած հայրս՝ Լենդրուշ Ժորայի Արզումանյանը, դիտորդական առաքելություն է իրականցրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում

Սիրելի հարգելիներ, այսօր մեծ զարմանքով և զայրութով տեղեկացա, որ սույն թվականի հուլիսի 5-ին մահացած հայրս՝ Լենդրուշ Ժորայի Արզումանյանը, դիտորդական առաքելություն է իրականցրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ժամանակ: Անկախ Հայաստանում կայացած բոլոր ընտրություններում հայրս մշտապես իր ակտիվ մասնակցությունն է բերել՝ լինելով տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահ, հանձնաժողովի անդամ, վստահված անձ, ուստի նրան Կոտայքի մարզում շատերն են ճանաչում, բայց նրա անունը այս ցուցակում անամոթաբար ընդգրկողը հավանաբար չգիտի որ հայրս մահացել է: Քիչ էր մնում հավատայի, որ վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններին հանգուցյալները հեռու են եղել ընտրական գործընթացներից…. հիմա ասացեք ինչ է մնում ինձ անել …..հավանաբար մեկ բան՝ ՔԱՅԼ անել ու թքել այս անդրշիրիմյան թափանցիկ ընտրությունների վրա: Կից ներկայացնում եմ ասածս հավաստող փաստաթուղթը, որը հասանելի է elections.am կայքում:

 

Լուսինե Արզումանյանի ֆեյսբուքյան էջից

Սիրելի հարգելիներ, այսօր մեծ զարմանքով և զայրութով տեղեկացա, որ սույն թվականի հուլիսի 5-ին մահացած հայրս՝ Լենդրուշ…

Опубликовано Լուսինե Արզումանյան Понедельник, 17 декабря 2018 г.