Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից, նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:
Նախագահն արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին՝ նրա կողմից իրականացված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնում: