Անկարայում գծերից գնացք է դուրս եկել․ կան տասնյակ տուժածներ

Անկարայում առնվազն իննը մարդ է զոհվել, 47-ը վիրավորվել՝ գծերից գնացքի դուրս գալու պատճառով։

Վթարը տեղի է ունեցել երկաթուղու տեխնիկական վիճակը ստուգելու համար օգտագործվող լոկոմոտիվի հետ գնացքի ընդհարման հետևանքով։

Գնացքն Անկարայից ուղևորվում էր կենտրոնական Անատոլիայում գտնվող Կոնիա քաղաք։ Զոհերի թվում է նաև գնացքի մեքենավարը։