Առաջին ամենամեծ վտանգը Ստամբուլյան կոնվենցիան է, եթե դեմը չառանք, վա՜յ մեզ (տեսանյութ)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ավանդական ընտանիքի դեմ առկա ու սպասվող սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը սկսում է պայքարի նոր փուլ։ Նշված սպառնալիքները և իրենց պայքարի նոր փուլը ներկայացնելու համար այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսով հանդես եկան «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության հիմնադիր անդամներ Հայկ Նահապետյանը և Հայկ Այվազյանը:

Հայկ Նահապետյանը նախ նշեց, որ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը դեկտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես իր մտահոգությունն է հայտնել մեր արժեհամակարգին և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերների և առկա սպառնալիքների ուժգնացման, դրանից բխող ծանր հետևանքների վերաբերյալ, տեղեկացրել մեկ միասնական հարթակ ստեղծելու և համախոհ շրջանակների հետ այդ մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ պայքարի նոր փուլ սկսելու մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում