Արևմուտքը մարդու իրավունքների հարցը միջոց է ծառայեցնում իր շահերի ապահովման համար

Երեկ մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ տարածած հաղորդագրության մեջ ՌԴ արտգործնախարարությունը կարևորելով մարդու իրավունքների մասին փաստաթղթերը և դրանց ցանկալի ձեռքբերումները, հավաստիացրել է, որ որոշ պետություններ մարդու իրավունքների հարցը միջոց են ծառայեցնում իրենց շահերի ապահովման համար:

Նշվում է նաև, որ ՌԴ արտգործնախարարությունն իր հովանավորությունն է հայտնել բոլոր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար կառուցողական բանակցությունների նկատմամբ, սակայն մարդու իրավունքների հարցը չպետք է պատրվակ լինի երկրների դեմ ճնշում գործադրելու ու նրանց ներքին հարցերին միջամտելու համար։

Ռուսաստանն այն երկրների շարքում է, որոնք ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից մեղադրվում են մարդու իրավունքները խախտելու մեջ, սակայն, ինչպես վաղուց նկատել են վերլուծաբանները, այդ նույն Արևմուտքը դրսևորելով երկակի վերաբերմունք, ինքն է անտեսում ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները։