Իսրայելի գործողություններից հետո Լիբանանի զինուժը մարտական պատրաստության է բերվել

Իսրայելի բանակայինները դեկտեմբերի 8-ին շարժման հանդեպ զգայուն սենսորներ է տեղադրել Լիբանանի հարավում, Պաղեստին-Լիբանան սահմանին գտնվող Մեյս Էլ Ջեբալ գյուղի դիմաց գտնվող կապույտ գծին: Սենսորների տեղադրման աշխատանքները, որոնք կատարվել են առանց Լիբանանի բանակի տեխնիկական հետաքննությունների խմբի անդամների ներկայության, կիսատ են մնացել։ Հիշյալ տարածքում Լիբանանի զինծառայողների հայտնվելուց հետո, Իսրայելի բանակայինները հարկադրված են եղել նահանջել:

«Կապույտ գիծը» տարորոշում է Լիբանանի ու Իսրայելի կողմից բռնազավթված Պաղեստինի սահմանը: 2000թ. Իսրայելի զինուժի նահանջից հետո Լիբանանի հարավային շրջանների 22 տարվա բռնազավթմանը վերջ տալու նպատակով, «Կապույտ գիծը» պատկերվել է ՄԱԿ-ի կողմից:

Լիբանանի հետ 33-օրա պատերազմի ավարտից հետո 2006թ․ հրապարակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը Իսրայելին արգելում է Լիբանանի դեմ թշնամական քայլեր կատարել, սակայն Իսրայելը դրանից հետո քանիցս անտեսել է թիվ 1701 բանաձի պահանջը:

Լիբանանի սահմանում Իսրայելի բանակայինների տեղաշարժերից հետո Լիբանանի բանակը բռնազավթված Պաղեստինի սահմանում մարտական պատրաստության է բերվել։