Դոնալդ Թրամփն իր շրջապատում շատերի հետ յոլա չի գնացել, հիմա էլ ուզում է պաշտոնանկ անել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 8-ին հաստատել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի առաջիկա պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը:

Թրամփը նշել է, որ Ջոն Քելին մինչև տարեվերջ ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։ Երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ նախագահը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն իրար հետ լուրջ տարաձայնություններ ունեն:

ԱՄՆ-ի CNN հեռուստաընկերությունն անցած ուրբաթ հղում կատարելով որոշ աղբյուրների, հաղորդել է, որ Թրամփն ու Քելին արդեն մի քանի օր է, ինչ չեն շփվում: Ավելի վաղ նրանց լեզվակռվի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել։