Ու այլևս պետք չէ հասարակությանը հրամցնել, որ մեզ մոտ զանգովի արդարադատություն չկա

Դեկտեմբերի 1-ին Գորիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվեն ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը:

Իսկ ավելի ուշ, դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ խոսքը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր իշխանությանը մեղադրում են դավադրության ու Արցախը հանձնելու մեջ: Իսկ ահա այսօր ԱԱԾ է հրավիրվել Դավիթ Շահնազարյանը` հիմք ընդունելով դեկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունը, մասնավորապես՝ մեջբերում եմ Շահնազարյանի խոսքից՝ «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ Ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը: Դեռ շատ բան կա»: Ու այլևս պետք չէ հասարակությանը հրամցնել, որ մեզ մոտ զանգովի արդարադատություն չկա: Կոնկրետ Շահնազարյանի մասով փաստ է, որ ԱԱԾ –ն կատարում է վարչապետի պատվերը:

 

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյան