Այսօր Միլանում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, խեր լինի․․․

Այսօր Միլանում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ։ Այս մասին ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հետաքրքիր է, թե ինչ են քննարկելու նրանք․․․ Եթե ՀՀ արտաքին գործերի նախարարը չի քննարկելու Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի չկատարված պայմանավորվածությունների կատարման հարցը, հանդես չի գալու նշված օրակարգով և համաձայնելու է բանակցային տվյալ օրակարգի կորստին, մինչ մեր «ոխերիմ բարեկամի» կողմից հիշյալ պայմանավորվածությունների կատարումը, Արցախյան հիմնախնդրի լուծման բովանդակային բանակցություններ է վարելու, ապա դա, կարծում ենք, դավաճանություն է լինելու Արցախի և Հայաստանի պետական ու մեր ազգային շահերի նկատմամբ։