Արևային բռնկումը կայրի 2 տրիլիոն դոլար

Saxo Bank-ը ներկայացրել է իր ավանդական «ցնցող կանխատեսումները» հաջորդ տարվա համար։ Դրանցից մեկը հետևյալն է․

Բանկի վերլուծաբանները գտնում են, որ 2019թ․ սկսվելու է արևային ակտիվության 25-րդ փուլը, և «Երկրի բախտն այնքան էլ չի բերի»․ Արևմտյան կիսագնդի վրա կթափվի արևային փոթորիկը, ոչնչացնելով մոլորակի այդ մասի վերևում գտնվող արբանյակները։ Այն աներևակայելի քաոսի կհանգեցնի GPS-ներից կախված տրանսպորտային ոլորտում և էլեկտրական ենթակառուցվածքներում։

Իսկ որքա՞ն կարժենա վնասը, հարց են տալիս վերլուծաբաններն ու միանգամից էլ պատասխանում՝ մոտ 2 տրիլիոն դոլար։