Վրաստանի նորընտիր նախագահի ընդգծված հակառուսականությունն այդ երկրի վրա կարող է ծանր նստել

Անցած չորեքշաբթի կայացած Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների 59,56 տոկոսը ստանալով հաղթած, դե յուրե անկախ թեկնածու, իսկ դե ֆակտո իշխանության աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի անկանխատեսելիության առնչությամբ մտահոգություն հայտնելով, հայտարարել է, որ նպատակ ունի միջազգային ասպարեզում Վրաստանի ներկայությունն ընդլայնելով, Վրաստանը դուրս հանել Ռուսաստանի ստվերից: Այս մասին հայտնել է «Ռոյտերզ» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի հանդեպ Վրաստանի նոր նախագահի դիրքորոշումն այնքան խիստ է եղել, որ այդ երկրին նույնիսկ զավթիչ ուժ է անվանել; Ըստ նրա, «Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները մերժելու կապակցությամբ ընդդիմության կոչերը բխում են Ռուսաստանի շահերից և նպատակ ունեն կասկածի տակ առնել Վրաստանի նախագահի լեգետիմությունը»։

Զուրաբիշվիլին ընդգծել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Վրաստանի ընդլայնված համագործակցության անհրաժեշտությունը: