Ցուլ- հսկան դարձել է սոցցանցերի հերոս (ֆոտո)

Այս կենդանին ապրում է ավստրալիական ֆերմայում՝ 20 հազար կովերով շրջապատված։

 

1,94 մետր հասակով ու 1400 կգ քաշով հսկա ցուլին հայտնաբերել են Արևմտյան Ավստրալիայում։

Գեղեցկատես արուն իր հոտով ապրում է Պրեստոն լճի մոտ, ֆերմեր Ջեֆ Պիրսոնի տնտեսությունում։ Անցյալ ամիս տերը փորձել է կենդանուն աճուրդի հանել։ Ոչ մի սպանդանոց չի գնել ցուլին՝ հայտարարելով, որ չեն կարող նման հսկայից գլուխ հանել։