2025-ին առգրավվել է 768 կգ թմրանյութ, ինչը 80 տոկոսով ավել է՝ նախորդ տարվա համեմատ․ ՆԳ նախարար

2025-ին առգրավվել է 768 կգ թմրանյութ, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվանից. այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը հայտնեց, որ 2025 թ․ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով, միևնույն ժամանակ, հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ Սարգսյանը հայտնեց, որ 2025թ․ ընթացքում առգրավվել է  768 կգ թմրանյութ, ինչը 80%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Նա նշեց, որ 2025 թ․ պարեկային ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2414 դեպք՝ նախորդ տարվա 1866-ի դիմաց, և առգրավել են շուրջ 32 կգ թմրամիջոց։