Ռուսական հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են ադրբեջանական համայնքի նոր ղեկավարին

Ռուսական հատուկ նշանակության ուժերը խարդախության մեղադրանքով ձերբակալել են Ուրալում ադրբեջանական համայնքի նոր ղեկավար Վիդադի Մուստաֆաևին:

Նա նշանակվել էր ընդամենը երեք ամիս առաջ՝ համայնքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկու ձերբակալությունից հետո։

Ավելի վաղ Մուստաֆաևն արդեն անցել է քրեական գործով։ Նա միջնորդ է հանդես եկել Կենտրոնական Ուրալսկի նախկին քաղաքապետ Անդրեյ Զաշլյապինի կողմից ՈՒՖՍԲ-ի աշխատակցին կաշառք փոխանցելու գործում։ Այդ ժամանակ Մուստաֆաևը խուսափել է պատասխանատվությունից՝ հանցագործության մասին կամավոր հայտնելով իրավապահ մարմիններին։