Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը
Մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը, որն այս անգամ անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
- Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու հետևյալ թեմաներին՝
մարդու իրավունքների պաշտպանությանը,
արդարադատության ոլորտի թվայնացմանը,
քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին:

