ՀՀ ոստիկանները հայտնաբերել են ՌԴ-ի կողմից հետախուզվող «Ռոբսոնին»

2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռուբեն Թաթուլյանը:

Այս մասին լրատվամիջոցներին ասել են Գլխավոր դատախազությունից։

Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով: