Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի չեղարկման օգտին
Մոլդովայի խորհրդարանը քվեարկությամբ չեղյալ է հայտարարել Մոլդովայի և Ռուսաստանի կառավարությունների միջև մշակութային կենտրոնների ստեղծման և գործունեության վերաբերյալ համաձայնագիրը, որի դադարեցման որոշումը նախկինում հաստատվել էր հանրապետության նախարարների կաբինետի կողմից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետության կառավարությունը նոյեմբերի 5-ին հաստատել է Ռուսաստանի հետ մշակութային կենտրոնների ստեղծման և շահագործման վերաբերյալ համաձայնագրի չեղարկումը՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը փակելու նպատակով։
«Վաթսուն պատգամավոր քվեարկեց այս կենտրոնի գործունեությունը չեղյալ հայտարարելու որոշման օգտին», – քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։
Ռուսաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունները սկսեցին վատթարանալ, երբ 2020 թվականի վերջին հանրապետությունում իշխանության եկավ նախագահ Սանդուն, ով հավատարիմ է եվրոպամետ քաղաքականությանը։

