Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, և կալանքի որոշումն անփոփոխ է մնացել։
Դատախազությունն էլ պահանջել էր, որ արձանագրվեր տնտեսական բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկածը. դատարանը մերժել է նաև այս միջնորդությունը։