Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Կանադան հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը:
«Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդն այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին»,- նշված է դիվանագիտական գերատեսչության կայքում նոյեմբերի 12-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում:
Սահմանափակումները վերաբերում են 13 ֆիզիկական և 11 իրավաբանական անձանց, այդ թվում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկային, Գլխավոր հետախուզական վարչության ստորաբաժանումներին, «Գազպրոմ» ընկերության կառույցներին, ինչպես նաև «Կենտրոնական Ասիայի բանկի կապիտալ» (Ղրղզստան) կազմակերպությանը։ Հաղորդվում է, որ պատժամիջոցների ենթարկված անձանցից և կազմակերպություններից մի քանիսը, ենթադրաբար, առնչվում են ռուսական անօդաչու սարքերի արտադրությանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

