Դժվարություններ կան Արցախից բռնահանված, գյուղերում բնակվողների համար․ Թաթոյանը ահազանգում է

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․

«Պետությունը պետք է լինի հոգատար:

Անձնագիր ստանալու համար երեք անգամ հասել ենք Երևան, հետ եկել։ Չեն էլ հարցնում՝ գրպանդ կոպեկ կա, թե՝ չէ, 50.000-ի մենակ տաքսու փող եմ տվել»,- պատմում է Արցախից տեղահանված, այժմ Սյունիքում բնակվող մեր հայրենակիցը։
Ստացվում է՝ մեր երկրում բյուրակրատական քաշքշուկն այն աստիճանի է, որ բնօրրանից ու ունեցվածքից զրկված այս մարդիկ աշխատում են գործ չունենալ պետական մարմինների հետ և անգամ պետական աջակցության ծրագրերի համար դիմել։

Ի դեպ, Արցախի մեր հայրենակիցներից շատերը չգիտեն նաև, որ վերադարձի իրավունքը չի վերանում քաղաքացիություն ստանալու դեպքում։ Հակառակը՝ անհրաժեշտ է դառնալ ՀՀ լիիրավ քաղաքացի և օգտվել բոլոր, այդ թվում՝ ընտրելու իրավունքից»։

Ավելին՝ տեսանյութում։