ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 3-ին. ծրագիրը վերջնական մշակման փուլում է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Դաշինքի կենտրոնակայանում 2025 թվականի դեկտեմբերի 3-ին: Նիստը կնախագահի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Մանրամասն ծրագիրը կներկայացվի ավելի ուշ», – նշվում է տեքստում։