Աֆրիկյան միությունը կոչ է արել միջազգային գործողություններ ձեռնարկել Մալիի ճգնաժամի շուրջ

Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մահմուդ Ալի Յուսուֆը կոչ է արել միջազգային  հանրությանը անհապաղ  գործողություններ ձեռնարկել Մալիի ճգնաժամի շուրջ, որտեղ իրավիճակը զգալիորեն վատթարացել է անօրինական զինված խմբավորումների գործողությունների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել է Աֆրիկյան միության մամուլի ծառայությունը:

«Նախագահը կոչ է արել ակտիվ, համակարգված, հետևողական  և միջազգային պատասխան տալ Սահելում ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը »,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նա նշել է, որ, մասնավորապես, անհրաժեշտ է տարածաշրջանում ուժեղացնել հետախուզական տվյալների փոխանակումը իրադրության շուրջ և օգնություն ցուցաբերել տեղի պետություններին, որոնք տուժել են անվտանգության ոլորտում իրադրության վատթարացումից: