Պաշտոնական հարթակներից հեռացվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմը․ ռեժիսորը պարզաբանում է

Շատ ֆեյսբուքյան ընկերներ և լրագրողներ հարցնում են, թե ինչու է բոլոր պաշտոնական հարթակներից անհետացել «Կյանք ու կռիվ» ֆիլմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Իմ արձագանքը եղել է ` պարզեք «Շարմ հոլդինգ» ընկերությունում: Բայց ըստ ինձ հասնող տեղեկությունների` ֆիլմի իրավունքները այժմ պատկանում են Հ1 հեռուստաալիքին: Հետևաբար ֆիլմի անհետանալու մասին հարցերը կարող եք ուղղել հենց Հանրայինի ղեկավարությանը:

Ամեն դեպքում՝ լավ չի լինի, որ հայերը տեսնեն ֆիլմ հայերի հաղթանակի մասին, ուժեղ հայկական բանակի մասին… Հերոսների մասին:

Սիրուն չի ստացվի…

Անհարմար ա…

Ամեն ինչ տրամաբանական ա»: