Սրբազանը այսօր մարտնչում է խավարային ուժերի դեմ, ինչի հետևանքով ապօրինի դատապարտության է մատնված

Տեր Սարգիս Սարդարյանը գրում է․

«Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեցեցին տոնում է Ս. Միքայել և Ս. Գաբրիել հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը:

Այսօրը նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անվանակոչության տոնն է:

Այդ առիթով շնորհավորում ենք Սրբազան հորը, ում հոգևոր ծառայությունը նման է Միքայել Հրեշտակապետի անվեհեր ու արդար պայքարին՝ հանուն ճշմարտության և լույսի։

Ինչպես Միքայել հրեշտակապետն է երկնային զորքերով ընդդեմ խավարի զորաց ելնում, այդպես էլ մեր սիրելի Սրբազանը այսօր մարտնչում է ներկա խավարային ուժերի դեմ, ինչի հետևանքով ապօրինի դատապարտության է մատնված:

Մեր աղոթքն է, որ Տերը առավել զորացնի Սրբազան հորը, պարգևելով հոգու տոկունություն հաղթահարելու չարի բոլոր մարտահրավերները»։