Սերժ Սարգսյանի խոսքը վեր էր դասական հարցազրույցի ձևաչափից․ այն վերածվեց քաղաքական իրադարձության
Անվերջ կարելի է նայել, թե ինչպես է քաղաքական դաշտը վերակենդանանում մեկ հարցազրույցից հետո։
Այն, ինչ կատարվեց և կատարվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո աննախադեպ է բոլոր առումներով։
Աննախադեպ էր եթերը՝ իր բովանդակությամբ, ուղերձներով, արձագանքով։
Սերժ Սարգսյանի խոսքը վեր էր դասական հարցազրույցի ձևաչափից․ այն վերածվեց քաղաքական իրադարձության, որը ազդեց ոչ միայն հասարակական տրամադրությունների վրա, այլ նաև հոգեբանական ցնցում առաջացրեց))))
Հարցազրույցը կարևոր էր ոչ միայն ասվածի, այլև պատմական համատեքստի մեջ։
Տարիներ շարունակ հասարակական հռետորաբանությունից դուրս մղված փորձը, ռազմավարական մտածողությունը և պետական կառավարման հետևողականությունը կրկին հայտնվեցին ուշադրության կենտրոնում։
Այս ամենը վկայում է՝ հանրային պահանջ կա խորության, փորձի և ռազմավարական մտածողության նկատմամբ։

