«Վերելք»․ ԼԵՎԱՆԴԻՆԸ ԱԶԳԱԿՐԻ «ՓՈՐՆ Է ԹԱՓՈՒՄ» (տեսանյութ)
«․․․Հայաստանի ներսում իրականացվող ապազգային քարոզչությունն ու օտար ֆինանսավորմամբ հկ-ների և տարբեր «նախաձեռնությունների» քանակն ու ծավալները ստեղծեցին պարարտ միջավայր ու դրսից հեշտությամբ կառավարվող այնպիսի «հասարակական մարմին», որի համար չէր կարող «կարմիր գիծ» լինել ոչ արցախյան վերջին պատերազմում պարտությունը, ոչ դրան հետևած Արցախի հայաթափումն ու կորուստը, ոչ էլ հարձակումը մեր հոգևոր արժեքների վրա»,- գրում է Ռուբեն Կարապետյանը՝ փաստելով, որ կա հայի երկու տեսակ:
Նրան հավելում է Մերուժան Տեր-Գուլանյանը՝ հայտնելով, որ կա հավերժական հայ և կենցաղային հայ։ «Հավերժական հայը իր ներսում ապրող կենցաղային հայի հետ հաշտ չէ: ․․․Հավերժական հայը արդարության գերի է, կենցաղային հայը ավելի զիջող է` արդարություն ասելով հիմնականում հասկանում է իր շահը և շարունակ ձգտում է իշխանության: Հավերժական հայը քաջ է, չի վախենում զոհվելուց, չի մոռանում իր պատմության պանծալի էջերը, կենցաղային հայը պահանջատեր է և հավաքված հավերժական հայի դեմ` սուրճ խմելով բամբասում է քաջերին` թե ինչու, երբ ավելին կարող էին անել, բայց չարեցին: Կենցաղային հայը չի գնում հերոսության, և եթե իր շահին պետք է, պարտությունն է համարում մեծ իմաստնություն, շարունակ իրեն շրջապատելով քծնողներով, սիրաշահողներով, քանի որ բնազդական վախ ունի հավերժական հայից: ․․․ Արևելքի մեծ զինվոր Լենկ Թեմուրը գրավեց նաև Հայաստանը, ավերեց, թալանեց պալատներն ու շեները, բայց իր բարբարոս զինվորներին արգելեց մտնել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար, ինքն էլ չմտավ: Հավերժական հայը հիշում է այս պատմությունը, իսկ կենցաղային հայը չգիտի և նույնիսկ պատրաստ է ինքը ներխուժել Մայր Տաճար` չվախենալով սրբապղծությունից, ու վիրավորել Աստծո ծառայողներին… Հայը օտարների հանդեպ շատ բարի է, հյուրասեր, որ օտարը գոհանա ու գնա իր երկիր և գովի հային, այն հային, որն ինքն իր դեմ կռիվ ունի և չի էլ ենթադրում, որ իր կռիվն իր դեմ է, իրեն փրկել ցանկացող հավերժական հայի դեմ»:
| Ավետիք Իսահակյանն ավելի վաղ նկատեLIVEnews.am, Արծրուն Պեպանյան, ազգակիր, Լենկ Թեմուր, լևանդին, Մերուժան Տեր-Գուլանյան, Ռուբեն Կարապետյանլ էր՝ «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»: |
Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում՝ ազգակիր տեսակը պահպանելու համար,- հարցնում է «Վերելք» հաղորդաշարը և որպես տարբերակ առաջարկում ազգակիրների ինքնակազմակերպումը։
Մանրամասները՝ տեսանյութում

