Թրամփը երկարաձգել է 1979 թվականին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ 1979 թվականին սահմանված միակողմանի պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները դեռ կարգավորված չեն, իսկ 1981 թվականի հունվարի 19-ին ընդունված երկկողմ համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը դեռ շարունակվում է։ Խոսքը ԱՄՆ-ի և Իրանի միջև Ալժիրում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, որոնց արդյունքում Իրանն ազատ արձակեց 1979 թվականին պատանդ վերցրած և ավելի քան 1 տարի այդ կարգավիճակում Թեհրանում պահված ամերիկացի դիվանագետներին։
1980 թվականի ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը խզել է պաշտոնական Թեհրանի հետ հարաբերությունները և արգելել ԱՄՆ-ից Իրան արտահանումը, այդ թվում՝ դեղամիջոցների համար։

