«Զանգեզուրի միջանցք»-ում Իրանի համար սպառնալիք չկա. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն և կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է՝ հավելելով. «Մենք կշարունակենք բանակցությունները՝ իրանական ազգի շահերն ապահովելու համար»։ Tasnim News-ի փոխանցմամբ, այս մասին հայտրարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին այսօր առավոտյան Համադանի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը։
«Մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն, և մենք կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է, իսկ մեր գաղափարը «3+3» ձևաչափն է։ Մենք անմիջական կապի մեջ ենք Զանգեզուրի հարցի շուրջ, և մեզ վստահեցրել են, որ Իրանի համար որևէ սպառնալիք չի լինի։ Իհարկե, մենք հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա։

