Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է ՀՀ-ում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարը
Նոյեմբերի 4-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։
Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
Հանիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

