Հայաստանի ծանրամարտի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք զինվորականների միջազգային մրցաշարին

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը պատրաստվում է մասնակցել Իրանի Բաբոլսար քաղաքում նոյեմբերի 1-6-ը անցկացվելիք զինվորականների առաջին միջազգային մրցաշարին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Մեր թիմը հանդես կգա հետևյալ կազմով՝

60 կգ — Կառլեն Դավթյան

65 կգ — Ժորա Գրիգորյան

71 կգ — Հովհաննես Հովհաննիսյան

94 կգ — Հովհաննես Ղահրամանյան

Հավաքականի գլխավոր մարզիչն է Երվանդ Կիրակոսյանը, իսկ պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։