«Վերելք»․ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ (տեսանյութ)
«Վերելքի» այս թողարկման ընթացքում քննարկվում է քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան մի գրառումը, ուր ասվում է, որ իշխանության ղեկավարը «Հայաստանը թուրք-ադրբեջանական ոտքերի տակ մատաղ է անում» և ունի հստակ ծրագիր, ու՝
«Նա արդեն հպատակեցրել է բոլոր ուժային կառույցներն ու դատաիրավական համակարգը։
Նա հպատակեցրել է բանակը։
Նա հպատակեցրել է քաղհասարակության մի ստվար հատվածին։
Կալանավորելով հոգևորականությանը՝ նա հիմա փորձում է հպատակեցնել Հայ Առաքելական եկեղեցին։
․․․Այս ճանապարհին նա ունի արևմտյան տոտալ աջակցություն ու թուրք-ադրբեջանական հովանավորություն»։
Ապա Գալստյանը խոսում է իշխանությունների հնարավոր անելիքների մասին և եզրափակում՝
«․․․իսկ թե ինչ ծրագիր ունեն ընդդիմադիր դերակատարները, դեռ, մեղմ ասած, անհասկանալի է»։
«Վերելք» հաղորդաշարի հեղինակ և վարող Արծրուն Պեպանյանը բացատրում է իշխանությունների վերը նշված հաջողությունների պատճառները և ներկայացնում
տեսակետ ընդդիմադիր դերակատարների հնարավոր ծրագրի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում

