Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքում ոսկե մեդալ նվաճեց։
Լալայանը փոքր ոսկի նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում։ Երկամարտի արդյունքը` 461 կգ։
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում։