Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Տիգրան Ավինյանը սոցիալական ցանցերի ուղիղ եթերում հայտնել է, որ արդեն խոսել է ԱԱԾ և ՆԳՆ ղեկավարների հետ. հրդեհ կազմակերպած անձինք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Քաղաքապետի պաշտոնն զբաղեցնողը վստահեցնում է, որ այս դեպքն անպատասխան չի մնա։