Փառք Աստծո, կարողացա հռչակվել ԱԱ կրկնակի հաղթող. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի արդեն  երկակի չեմպիոն Մալխաս Ամոյանը երեկվա հաղթանակից հետո սոցիալական ցանցի իր էջերում շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար։

«Փառք Աստծո, կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի հաղթող։ Շնորհակալ եմ բոլորիցդ՝ ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթեց ՕԽ գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային և նվաճեց իր 2-րդ չեմպիոնական տիտղոսը: