Սեպտեմբերի 21-ին արեգակնային խավարում է լինելու
2025 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի կունենա այս տարվա երկրորդ արեգակնային խավարումը։ Սա մասնակի արեգակնային խավարում է։
Խավարումը կսկսվի սեպտեմբերի 21-ին։ Խավարման տևողությունը կկազմի 4 ժամ 22 րոպե։ Խավարման առավելագույն փուլը կլինի սեպտեմբերի 21-ին, ժամը 23:43:04-ին։
Խավարումը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի, Նոր Զելանդիայի և Անտարկտիդայի վրայով։ Խավարումը չի դիտարկվի մեր տարածաշրջանում։

