Հայկական Կարմիր խաչը հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետին մոտ առաջին օգնության վրան է տեղադրել

Հայկական Կարմիր խաչը քիչ առաջ վրան է տեղադրել հայ-իրանական սահմանին, Ագարակի անցակետում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդեց Հայկական Կարմիր խաչի մամլո խոսնակ Արթուր Հովհաննեսյանը։

Նրա փոխանցմամբ՝  սա կատարվում է հումանիտար և մարդասիրական նպատակով, քանի որ Իրանից Հայաստան մուտք են գործում օտարերկրյա քաղաքացիներ՝ հակամարտության հետևանքով։ Թեև առաջին բուժօգնության անհրաժեշտություն ամեն դեպքում կարող է չլինել, հնարավոր է անհրաժեշտ լինի ջուր կամ տեղեկատվական աջակցություն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։